Բաժիններ՝

Տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տաքսամոտորային փոխադրումներ իրականացնողների նկատմամբ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության (ՔՏՀԱ)տեսչական մարմինը պարեկային ծառայողների հետ համատեղ մարտի 7-ին վերահսկողություն է իրականացրել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ։

Այս մասին  տեղեկանում ենք ՔՏՀԱ-ի տարածած հաղորդագրությունից, տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության մասնագետները մշտադիտարկել են 5 տրանսպորտային միջոց։

Վերահսկողության արդյունքում 5 տրանսպորտային միջոցների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ՝ առանց համապատասխան լիցենզիայի փոխադրումներ իրականացնելու համար։

Տեսչական մարմինը հիշեցնում է, որ վերահսկողությունը լինելու է պարբերական և հորդորում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնել համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում, այլապես կիրառվելու են վարչական պատասխանատվության միջոցներ՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031