«Սա տարրական չտեսության դրսևորում է, իսկ այդ արարածը ոչ թե չտես է, այլ իր մայրենիով ասած՝ ԳՅՈՐՄԱՄԻՇ»․ Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վարչապետ կոչեցյալը բարդույթավորված արարած է։ Արդեն 5-րդ տարին է, ինչ զավթել է իշխանությունը, բայց անընդհատ ինքնահաստատվում է։

Առաջին անգամ այդ արարածը հարձակվեց մաքսատան աշխատակցի վրա․ «Երբ Հայաստանի վարչապետն է գալիս, ոտքի կանգնի» և իր իշխանական բարձունքից նվաստացրեց երիտասարդին։ Հետո այդ արարածը սկսեց տարբեր տեղեր հայտվել ինչ-որ համազգեստով, որի վրա գրված էր «Հայաստանի վարչապետ»։

Հաջորդը կառավարության նիստերին, նրա ուշացումով մտելու պես, հրահանգով բոլորը ոտքի են կանգնում։ Ապա նա պարտադրեց իր նկարը կախել բոլոր իր ստրուկ-նախարար-պատգամավորների առանձնասենյակներում։ Եվ ահա այսօր, այդ արարածն այցելել է Մեծամորի ատոմակայան։ Դեռ մի կողմ թողնենք, որ նա բացարձակապես ոչինչ չի հասկանում այդ բնագավառից, ուղղակի հերթական ցուցադրական այցը։ Բայց ամենակարևորը, նրա սաղավարտին գրված է «վարչապետ»։ Այս արարածը մինչև հիմա չի հավատում իր երջանկությանը և ամեն առիթով փորձում է բոլորին հիշեցնել իր պաշտոնը։ Սա տարրական չտեսության դրսևորում է, իսկ այդ արարածը ոչ թե չտես է, այլ իր մայրենիով ասած՝ ԳՅՈՐՄԱՄԻՇ»։

Տեսանյութեր

Լրահոս