Բաժիններ՝

Պակիստանում մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով 9 իրավապահ է զոհվել

Պակիստանի Բելուջիստան նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 9 իրավապահ է զոհվել, առնվազն 13-ը՝ վիրավորվել: Պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը:

Նշվում է, որ սպաները վերադառնում էին նահանգի մայրաքաղաք Կվետտա:

Reuters-ը հաղորդել է, որ հարձակվողը ոստիկանական մեքենային է բախվել մոտոցիկլով:

Ոչ մի խմբավորում առայժմ չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը: Կատարվում է հետաքննություն:

Լրատվամիջոցը նշում է, որ սա վերջին 24 ժամվա ընթացքում Բելուջիստանում անվտանգության ուժերի վրա երկրորդ հարձակումն է: Մարտի 5-ին Գվադար նահանգում թիրախավորվել էր մեկ այլ փոխադրամիջոց. պայթյունի հետևանքով զոհվել է անվտանգության ուժերի 1 աշխատակից, ևս 8-ը՝ վիրավորվել են: Այս հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Բելուջիստանի ազատագրման ճակատ» անջատողական խմբավորումը:

Վերջին հարձակման պատասխանատուն դեռ հստակ չէ, սակայն Բելուջիստանի անջատողականները տասնամյակներ շարունակ պայքարել են կառավարության դեմ: Միևնույն ժամանակ, հաղորդվում է, որ նախկինում նմանատիպ հարձակումներ են իրականացրել նաև Պակիստանի թալիբները:

Բելուջիստանը Պակիստանի ամենաաղքատ նահանգներից մեկն է և սահմանակից է Աֆղանստանին ու Իրանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս