«Սա դեսպանի անձնական երազանքն է, թե՞ Նիկոլը արդեն համաձայնվել է «Զանգեզուրի միջանցք»-ին ու հերթական անգամ մեզ խաբեության են մատնում». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրու է․ «Գերմանիայում Ադրբեջանի դեսպան Նասիմ Աղաևն իր թվիթերյան էջում գրում է, որ Ադրբեջանի մայր տարածքը, Հայաստանի միջով Նախիջևանին կապող ենթակառուցվածքի 75%-ը պատրաստ է և վերջում ավելացրել է «Զանգեզուրի միջանցք» հեշթեգը: Թվիթին կցել է նաև համապատասխան տեսանյութ:

Ի՞նչ է սա նշանակում, դեսպանի անձնական երազա՞նքն է, Գերմանիայի կանցլեր Շոլցի կարևորած «ինքնորոշման իրավունքի սկզբունքը» հայտարարության պատասխա՞նն է, թե՞ Նիկոլը ժողովրդի թիկունքում արդեն համաձայնվել է «Զանգեզուրի միջանցք»-ին ու հերթական անգամ մեզ խաբեության են մատնում:

Պահանջում եմ, որ ՀՀ ԱԳՆ-ն որևէ պաշտոնատար անձի մակարդակով պատասխանի Ադրբեջանի դեսպանի այս գրառմանը»:

Տեսանյութեր

Լրահոս