Բաժիններ՝

Եվրահանձնաժողովում հույս ունեն, որ Չինաստանը զենք չի մատակարարի Ռուսաստանին

Եվրահանձնաժողովում հույս ունեն, որ Չինաստանը զենք չի մատակարարի Ռուսաստանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Նաբիլա Մասրալին։ «Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով՝ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Չինաստանի Կոմկուսի կենտրոնական կոմիտեի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար, Քաղբյուրոյի անդամ Վան Իին հստակ ուղերձ է հղել այն մասին, որ Պեկինը չպետք է զենք վաճառի կամ տրամադրի Մոսկվային։

«Չինաստանը պետք է դրական դեր խաղա Ռուսաստանի հարցում, այլ ոչ թե գրավի այն կողմը, որը մենք ճիշտ չենք համարում»,-ասել է Մասրալին:

Նա նշել է, որ իր հերթին Վան Ին հաստատել է, որ ՉԺՀ-ն կհետևի սեփական քաղաքականությանը և «կողմերից ոչ մեկին զենք չի մատակարարի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս