Բաժիններ՝

Բելգիացի ֆերմերները տրակտորներով արգելափակել են Բրյուսելի կենտրոնը

Հազարավոր բելգիացի ֆերմերներ տրակտորներով ժամանել են Բրյուսելի կենտրոն, որպեսզի պահանջեն չեղյալ հայտարարել տասնյակ ֆերմերային տնտեսությունների փակումը նախատեսող ծրագիրը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ակցիայի մասնակիցները փակել են քաղաքի կենտրոնական հատվածը։

Բողոքի ակցիաների կազմակերպիչները հայտարարել են, որ մայրաքաղաքում ակցիային մասնակցում է ավելի քան 3 հազար տրակտոր, ոստիկանությունը օրվա կեսին հաշվել է 2700-ը:

Բողոքի ակցիաների պատճառ է դարձել այսպես կոչված «Ազոտ պլանը», որը մշակվել է Ֆլանդրիայի կառավարության կողմից: Այն նախատեսում է մինչև 2025 թվականը փակել ավելի քան 40 ֆերմերային տնտեսություն՝ շրջակա միջավայրի պաշտպանության նկատառումներից ելնելով, այդ թվում՝ Եվրամիության պահանջներին համապատասխան։ Հատկապես պետք է տուժեն խոզաբուծարաններն ու թռչնաբուծական տնտեսությունները, որոնք, բնապահպանների կարծիքով, առավելագույն վնաս են հասցնում շրջակա միջավայրին՝ մասնավորապես աղտոտելով հողը։

Այնուամենայնիվ, գյուղատնտեսական արհմիությունները իշխանությունների առաջարկած ծրագիրը համարում են չափազանց արմատական արդյունաբերության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս