«Արաբիայում առաջին կին մագիստրոսն է, ով իր թեզն այսօր գերազանցությամբ պաշտպանեց Հայոց ցեղասպանության թեմայով». Արաքս Փաշայան
Արաբագետ Արաքս Փաշայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Թաուասիֆ բինթ Համիդ բին Մուկբիլ ալ-Ունզին Սաուդյան Արաբիայում առաջին կին մագիստրոսն է, ով իր թեզն այսօր գերազանցությամբ պաշտպանեց Հայոց ցեղասպանության թեմայով։
Նա սովորում է Էռ Ռիյադի Ալ Սաուդ թագավորի համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետում։ Այսօր նա իր թեզը պաշտպանեց ֆակուլտետի Պատմության և քաղաքակրթության բաժնում։ Թեզի վերնագիրը «Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը 1915 թ. Հայոց եղեռնի հարցում»»։



