Բաժիններ՝

Անցած տարի Հայաստանի և Գերմանիայի առևտրաշրջանառությունն առաջին անգամ գերազանցել է 500 միլիոն դոլարը

Անցած տարի Հայաստանի և Գերմանիայի առևտրաշրջանառությունն առաջին անգամ գերազանցել է 500 միլիոն դոլարը, որից արտահանումն աճել է մոտ 35 տոկոսով, իսկ ներմուծումը՝ կրկնակիից ավել: Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Գերմանիայի պարագայում ներմուծումն էլ մեզ համար շատ կարևոր է, որովհետև հիմնականում ներմուծվում են այնպիսի ապրանքներ, որոնք հետագայում նպաստում են տնտեսության մրցունակության, արտադրողականության աճին: Ներմուծվում են շինարարական, գյուղատնտեսական տեխնիկա, սարքավորումներ, հոսքագծեր և արտադրական այլ համակարգեր: Այդ առումով Գերմանիայից ներմուծումը մեզ համար շատ կարևոր է, քանի որ մենք ունենում ենք որակական փոփոխություն մեր արդյունաբերության, գյուղատնտեսության և շինարարության մեջ»,- ասել է Քերոբյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս