ՔՊ-ական պատգամավորը «սվաղում» է Պապիկյանի էլիտար բնակարանի մասին հարցը և խոչընդոտում լրագրողին

«Որքան տեղյակ եմ և գիտեմ փաստական հենքերը, գործի փաստական հանգամանքներն այն են, որ այդ բնակարանը ձեռք է բերվել հիփոթեքի միջոցով»,- ԱԺ-ում խմբակցությունների ճեպազրույցի ընթացքում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը՝ պատասխանելով Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կողմից բնակարան ձեռք բերելու հարցին:

Ինչ վերաբերում է նրան, թե այստեղ կարող են լինել կոռուպցիոն ռիսկեր, Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ դրա համար կան իրավապաշտպան կազմակերպություններ, հակակոռուպցիոն մարմիններ, որոնց կարող են դիմել:

Հավելենք, որ  Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Երևանում հիփոթեքով բնակարան է գնել։ Գործարքը տեղի է ունեցել 2022 թ. ամռանը։

«Հետք»-ի փոխանցմամբ՝ բնակարանի 1 քմ-ի արժեքը սկսվում է 2500 ԱՄՆ դոլարից։ Այդ պայմաններում Սուրեն Պապիկյանի գնած գույքն արժե 169 միլիոն  դրամ՝ շուրջ 412 հազար դոլար, բայց նախարարն այն գնել է 69 միլիոն դրամով (168 հազար դոլար)։

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս