Բաժիններ՝

SpaceX-ը Միջազգային տիեզերակայան է տարել ամերիկացի, ռուս և արաբ տիեզերագնացների

SpaceX-ն այսօր չորս տիեզերագնացների է ուղարկել Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ): Առաքելության մեջ ընդգրկված է արաբական աշխարհից առաջին մարդը, որը ՄՏԿ-ում կգտնվի մի քանի ամիս: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:

Falcon հրթիռը մեկնարկել է Քենեդիի տիեզերական կենտրոնից կեսգիշերից քիչ անց: Արաբական Միացյալ Էմիրություններից շուրջ 80 մարդ դիտում էր հրթիռի մեկնարկը. արաբ տիեզերագնաց Սութան ալ-Նեյադին ԱՄԷ-ից երկրորդ տիեզերագնացն է, որը մեկնում է տիեզերք: Դուբայում և ԱՄԷ-ի տարբեր հատվածներում, գրասենյակներում և նույնիսկ դպրոցներում հրթիռի մեկնարկը հեռարձակվել է ուղիղ եթերով:

Dragon տիեզերական պարկուճով ՄՏԿ են մեկնել նաև ՆԱՍԱ-ի (ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) տիեզերագնացներ Սթիվեն Բոուենը, Ուարեն «Վուդի» Հոբերգը, ինչպես նաև ռուս տիեզերագնաց Անդրեյ Ֆեդյաևը:Տիեզերագնացներն ուղեծիր պետք է մեկնեին փետրվարի 27-ին, սակայն վերջին պահին տեխնիկական խնդիրների պատճառով հրթիռի մեկնարկը չեղարկվել էր: Նրանք կփոխարինեն ամերիկացի, ռուս և ճապոնացի անդամներից բաղկացած անձնակազմին, որոնք հոկտեմբերից գտնվում են ՄՏԿ-ում:

Dragon տիեզերական պարկուճը պետք է Միջազգային տիեզերակայան հասնի ուրբաթ՝ մարտի 3-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս