Բաժիններ՝

Գեղարքունիքի մարզում համարակալվել է 51.350 գլուխ խոշոր եղջերավոր անասուն

Գեղարքունիքի մարզի անասնապահական տնտեսություններում շարունակվում է խոշոր եղջերավոր անասունների համարակալման գործընթացը։

Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից, փետրվարի 23-ի դրությամբ մարզի անասնապահական տնտեսություններում համարակալվել է 51 հազար 350 գլուխ խոշոր եղջերավոր անասուն։

Մարտունի համայնքում համարակալվել է 15 հազար, Վարդենիս համայնքում՝ 14 հազար, Ճամբարակ համայնքում՝ 6300, Գավառ համայնքում՝ 8450 եւ Սեւան համայնքում՝ 7600 գլուխ խոշոր եղջերավոր։ Քանի որ 2023 թվականի հունվարին մարզում հաշվառվել է 78 հազար 859 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, ապա կարելի է նշել, որ այս պահի դրությամբ արդեն համարակալվել է Գեղարքունիքի մարզի խոշոր եղջերավորների 65 տոկոսը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս