Անկանոն քունը 33-40%-ով մեծացնում է աթերոսկլերոզի առաջացման հավանականությունը
Ամերիկացի բժիշկները պարզել են, որ անկանոն քունը մեծացնում է կորոնար անոթում խոլեստերինի կուտակման հավանականությունը, ինչպես նաև 33-40%-ով ավելացնում է աթերոսկլերոզի զարգացման մյուս ռիսկերը։ Այս մասին, shantnews-ի փոխամցմամբ՝ հայտնել է «Սրտի ուսումնասիրության ամերիկյան ասոցիացիայի» (AHA) մամուլի ծառայությունը։
Որպես կանոն աթերոսկլերոզն առաջանում է սրտի պատերին խոլեստերինի կուտակման հետևանքով, ինչը հանգեցնում է պատերի բարակեցման, կալցիումի կուտակումների և ճկունության կորստի։
Հետազոտողները պարզել են, որ աթերոսկլերոզի առաջացմանը նպաստում է անկանոն քունը։ Նրանք այդ եզրակացությանն են եկել ԱՄՆ 200 հազար բնակիչների շրջանում անցկացված ուսումնասիրությունից հետո։ Ուսումնասիրության մասնակիցների միջին տարիքը կազմել է 69 տարեկան։
Կամավորները 4 տարիների ընթացքում կրել են ապարանջաններ ,որոնք ֆիքսել են, թե ե՞րբ են նրանք քնում, ե՞րբ արթնանում։ Պարզվել է, որ քնի խանգարումները հիմնական գործոններից մեկն են, որոնք ազդում են աթերոսկլերոզի առաջացման վրա։
Մասնավորապես մեկ շաբաթվա ընթացքում անկանոն քուն ունեցած կամավորների 33-40%-ի շրջանում կորոնար անոթի պատերին հայտնաբերվել են խոլեստերինի կուտակումներ։ Նրանց մոտ 12%-ով ավելի հաճախ հայտնվել են խոլեստերինի կուտակումներ քներակի արտաքին մակերևույթին և կրկնակի ավելի շատ է ախտորոշվել անոթների կարծրացում։
Այս ուսումնասիրությունները, բժիշկների կարծիքով, կնպաստեն աթերոսկլերոզի առաջացումը կանխելուն ուղղված միջոցառումներին։ Դրա համար բավական է, որ Երկիր մոլորակի բնակիչները հետևեն քնի կանոնավոր ռեժիմին։