Ի՞նչ իրադարձություններ էին նախորդել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ԳՇ հայտարարությանը

12 օրից կլրանա երկու տարին, երբ 2021-ի փետրվարի 25-ին ՀՀ զինված ուժերն այդ ժամանակ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ պահանջեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

168.am-ը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է պատճառներին՝ ինչո՞ւ հեռացավ գեներալ Օնիկ Գասպարյանը, և ոչ թե Նիկոլ Փաշինյանը, և այս փետրվարի 25-ին մի քանի հիշեցում կանենք՝ հաշվի առնելով վերջին մեկ տարում արտաքին և անվտանգային զարգացումները, թուրք-ադրբեջանական տանդեմի հետ Նիկոլ Փաշինյանի իշխանության մերձեցման քայլերը:

Մինչ այդ, թերևս, հարկ է հիշեցնել մի քանի իրադարձություն, որոնք նախորդել էին ԶՈՒ ԳՇ հայտարարությանը:

Եվ այսպես՝

Կարդացեք նաև

2021, հունվարի 8- «Հայրենիքի փրկության շարժումը» տարածել էր շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարությունը, որով վերջինս դիմում է ՀՀ արտգործնախարարին, ԱԱԾ տնօրենին, ԶՈՒ գլխավոր շտաբի պետին՝ պահանջելով հանդիպել «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչների հետ պարզաբանումներ տալ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարելիք և այնտեղ ստորագրելիք փաստաթղթի վերաբերյալ։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում էր.

«Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին,

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Աբազյանին,

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին

Հարգելի՛ պարոնայք,

Մեր երկիրը հայտնվել է ծայրահեղ վտանգավոր իրավիճակում։ Ունեցել ենք մարդկային ու տարածքային ահռելի կորուստներ։ Մեր ինքնիշխանությունը նվազել է։ Խարխլված է Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգը։ Զիջումներն ու կորուստները շարունակվում են պարտված վարչապետի կասկածելի և հակապետական որոշումների պատճառով։ Մեր հանրությունն անտեղյակ է, թե նա ում հետ և ինչ է պայմանավորվել:

Հունվարի 11-ին նախատեսված Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպման հետ կապված բազմաթիվ մտահոգություններ և տագնապներ կան քաղաքական-հասարակական լայն շրջանակներում: Իրավիճակը պայթյունավտանգ է, հղի անկանխատեսելի զարգացումներով։

Դուք ի պաշտոնե պատասխանատվություն եք կրում բոլոր ընդունված, ընդունվելիք որոշումների համար և պարտավոր եք ներկայացնել իրականությունը հանրությանը։ Անհրաժեշտության պարագայում պարտավոր եք կանխել հակապետական որոշումների ընդունումը՝ պաշտպանելով պետության և ժողովրդի շահերը։

Դիմում ենք Ձեզ՝ պահանջելով հունվարի 9-ին հանդիպում Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների հետ:

Ակնկալում ենք Ձեր պարզաբանումները ստեղծված իրավիճակի վերաբերյալ»:

2021, հունվարի 9– Hraparak.am-ը գրել էր, որ առավոտյան Նիկոլ Փաշինյանն իր մոտ է հրավիրել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և պաշտպանության նախարարին, և, որ նրանց ավտոմեքենաները տեսել են Պռոշյանի կառավարական ամառանոցի մոտ։

168.am-ը «Օնիկ Գասպարյանի հերթական քննությունը հանուն Փաշինյանի՞, թե՞ պետության և բանակի» վերտառությամբ հոդվածում նկատել էր, որ, ըստ էության, Օնիկ Գասպարյանը հերթական անգամ քննության առաջ է կանգնած՝ կհանձնի՞, թե՞… կամ՝ ո՞ւմ կողմից «գերազանց» կստանա և հանուն ո՞ւմ կհանձնի այդ քննությունը՝ Փաշինյանի՞, թե՞ պետության և բանակի, որի կայացման համար ինքն իր լուրջ ներդրումն ունի:

Արդյո՞ք գեներալ Օնիկ Գասպարյանը կփորձի հետ պահել Նիկոլ Փաշինյանին մոսկովյան վտանգավոր այցից և կմերժի՞ «արդարացնել» նրա գործարքները՝ի վնաս երկրի անվտանգության:

Մենք հիշեցրել էինք, որ բանակին ներքաղաքական գործընթացներին խառնելու Նիկոլ Փաշինյանի առաջարկները մի քանի անգամ կտրուկ մերժել է: Togarma տելեգրամ ալիքը, արձագանքելով, գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը զանգել է Օնիկ Գասպարյանին ու խնդրել պատրաստ լինել Երևան զորք մտցնել առաջին իսկ հրամանի դեպքում, բայց ստացել է մերժում։ Ապա Օնիկ Գասպարյանին համոզելու գործընթացին միացել է պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանը, ով նույնպես ստացել է մերժում։

Ինչ վերաբերում է «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչների հետ հանդիպմանը ևպարզաբանումներ տալուն, ապա այստեղ սահմանադրական խախտում չկար, հատկապես,երբ 2020-ի նոյեմբերի 10-ին ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն արդենհանդիպել էր «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունների ղեկավարներ Գագիկ Ծառուկյանի, Արթուր Վանեցյանի ու Իշխան Սաղաթելյանի հետ, որի ընթացքում քննարկվել էրերկրում ստեղծված իրավիճակը:

2021թ., հունվարի 9- ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որ ՀՀազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող սահմանամերձ չեզոք գոտում աշխատանքային հանդիպում է ունեցել Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրեն Ալի Նագիևի հետ։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, հանդիպման ընթացքում քննարկվել էին գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր։

2021թ., հունվարի 10- «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարություն էր տարածել, որ Օնիկ Գասպարյանն ու Արմեն Աբազյանը խուսափել են հանդիպումից, ինչը խորացրել է իրենց մտահոգություններն ու կասկածները, ԱԳ նախարար Արա Այվազյանը, սակայն, ընդունել է իրենց հետհանդիպելու և որոշ հարցերի շուրջ պարզաբանումներ ներկայացնելու առաջարկը:

2021թ., հունվարի 10-ՏԱՍՍ գործակալությունը հայտնել էր, որ ՀՀ և Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարները դարձյալ հանդիպել են, այս անգամ՝ ՀՀ Սյունիքի մարզի Որոտան և Շուռնուխ սահմանամերձ բնակավայրերում:

2021թ., հունվար 11- Մոսկվայում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվեց համատեղ հայտարարություն, որտեղ ոչ մի անդրադարձ չեղավգերիներին, նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի՝ Ադրբեջանի կողմից խախտումներին, հիմնական թեման ապաշրջափակումն էր:

2021թ., հունվարի 28- Այդ ժամանակ դեռ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը ուղերձ էրհղել Բանակի օրվա առթիվ, որում, մասնավորապես, ասվում էր․

«Միշտ պետք է հիշենք` թշնամին մեր տան դարպասների մոտ է և չի հրաժարվել հայ-կական օջախներն ավերելու նենգ մտադրությունից: Բանակն է այն ուժը, որ կարող է ու պարտավոր է ամուր կանգնել ու կասեցնել թշնա­մու ոտնձգությունները. ոչ ոք մեր փոխարեն դա չի անելու»:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանն արգելել է, որ բանակը կասեցնի թշնամու ոտնձգությունները: Չի բացառվում: Եվ այս համատեքստում հասկանալիէ դառնումԳՇ հայտարարության մեջ ասված միտքը, թե«ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում»:

Այլ հարց է, որ Օնիկ Գասպարյանը հեռացավ, իսկ Նիկոլ Փաշինյանը շարունակում էառկա մարտահրավերներին ոչ ադեկվատ որոշումներ կայացնել և թուլացնել բանակի ու երկրի դիմադրողականությունը:

Շարունակելի:

Տեսանյութեր

Լրահոս