«Պերեբոր» կա՝ Թուրքիայի ու Հայաստանի իշխանությունների քայլերը համահունչ չեն. Տիգրան Աբրահամյան

Այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ Հայաստանի իշխանությունների նախաձեռնությամբ Թուրքիա ուղարկված մարդասիրական օգնությանը: Նա նշեց՝ եթե Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը՝ հայտարարությունները, հումանիտար բեռ ուղարկելը, որքան էլ իր համար զարմանալի է՝ զորակցության առումով, փորձ է արվում տեղավորել հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում՝ տեղին չէ։

«Ակնհայտ է, որ այստեղ կա՝ կներեք արտահայտությանս համար՝ «պերեբոր», որովհետև հատկապես 44-օրյա պատերազմից հետո, դրան հաջորդած ադրբեջանական հարձակումների տրամաբանության ներքո, Թուրքիայի նկատմամբ այդպիսի վերաբերմունքը, բնականաբար, տրամաբանության մեջ չի տեղավորվում։

Ես կհասկանայի Հայաստանի այդ պահի իշխանությանը, որը որևէ չոր տեքստով ցավակցություն կփոխանցեր, բայց եթե հետևում եք ընդհանուր նամակագրությանն ու հայտարարություններին, ապա ՀՀ իշխանություններն ամենաբարձր մակարդակով նույնիսկ զորակցություն են հայտնում Թուրքիային։ Արդեն մի քանի անգամ հումանիտար բեռ են փոխադրում։ Թուրքիայի վարքագիծը, նրա վարած քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ և Հայաստանի այս պահի քայլերը համահունչ չեն»,- շեշտեց Տիգրան Աբրահամյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս