Բաժիններ՝

Պարզ չէ՝ 6-ամսյա զինվորական ծառայություն անցնելուց հետո իգական սեռի ներկայացուցիչները որևէ կարգավիճակով հաշվառվելո՞ւ են զորահավաքային պահեստազորում, թե՞ ոչ. Դավիթ Տոնոյան

Պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի նախագիծ: Մասնավորապես, նպատակահարմար է համարվել նրանց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանել 6 ամիս

Ընդ որումնշված քաղաքացիները ծառայության վայր՝ նախանշված ուսումնական զորամասեր, գործուղվելու են առանց վիճակահանության, սահմանվելու է պարտադիր զինվորական ծառայության ընթացքում նրանց կողմից պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու հնարավորությունը:

Իսկ պարտադիր զինվորական ծառայությունն անցնելուց հետո իգական սեռի այս քաղաքացիների համար ՀՀ կառավարության որոշման համաձայն նախատեսված է 1,5 մլն դրամ պատվովճար:

168.am-ը մի քանի հրապարակումներով անդրադարձել է այս թեմային, և առաջիկայում էլ կներկայացնենք մասնագետների գնահատականները:

Կարդացեք նաև

168.amՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական թիմի միջոցով խնդրել է նախկին նախարարին հայտնել իր մասնագիտական կարծիքը կառավարության՝ կամավորության սկզբունքով կանանց պարտադիր ժամկետային ծառայության գաղափարի վերաբերյալ:

Պարոն Տոնոյան, ՀՀ պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական փաթեթի նախագիծ, որը ենթադրում է լրացումներ ու փոփոխություններ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքներում: Մասնավորապես, նախատեսված է կանանց համար 6-ամսյա պարտադիր զինվորական ծառայություն: Ի՞նչ է սա տալու զինված ուժերին: Իշխանություններն ասում են, որ Զինված ուժերում կանանց ռեսուրսի լիարժեք օգտագործման և ներգրավվածության աճի խնդիր են փորձում լուծել:

– Պայմանագրային ժամկետային զինվորական ծառայության պարագայում կանայք որևէ օրենսդրական սահմանափակում չունեն արական սեռի ներկայացուցիչների համեմատ: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակ մասին» ՀՀ օրենքով զինվորական մասնագիտություն ստանալու՝ կրթվելու, վերապատրաստվելու, վարժվելու, հավասարապես վարձատրվելու առումով իգական և արական սեռեր տարբերակում չի տրվում:

Այլ կերպ ասած՝ իգական սեռի ներկայացուցիչները զինվորական մասնագիտություն ստանալու հնարավորություն ունեն: Կանայք հավասարեցված են նաև արական սեռի ներկայացուցիչների հետ աշխարհազորին ընդգրկվելու մասով:

Ավելին, կանայք նախնական զինվորական պատրաստության առումով հավասարեցված են տղամարդկանց, նույնիսկ երբեմն այդ փուլում գերազանցում են տղաներին իրենց գիտելիքներով և վարժվածությամբ:

Կանայք հնարավորություն ունեն տարբեր ժամկետներով խորացված զինվորական հմտություններ ստանալ տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված ծրագրերով:

Ըստ իս՝ նախագծի ռազմավարական նպատակը պետք է լիներ զորահավաքային պահեստազորի ավելացումը կանանց պարտադիր ժամկետային զինվորական ծառայության միջոցով: Եվ այս առումով պարզ չէ՝ այդ 6 ամիսը զինվորական ծառայություն անցնելուց հետո դրան ներգրավված իգական սեռի ներկայացուցիչները որևէ կարգավիճակով հաշվառվելո՞ւ են արդյոք զորահավաքային պահեստազորում, թե՞ ոչ: Կամ ներգրավվա՞ծ են լինելու արդյոք վարժական հավաքների, զորահավաքային նախապատրաստության այլ միջոցառումների, թե՞ ոչ: Նշեմ, որ իգական սեռի բուժանձնակազմը և զորացրված կին զինծառայողներն արդեն իսկ ընդգրկված են պահեստազորում: Այսքանը: 

Տեսանյութեր

Լրահոս