Սեդա Սաֆարյանը միայն հունվարի 27-ին է հասկացել, որ ինքն այլևս անհատ ձեռնարկատեր չէ. Սոս Հակոբյան

Այսօր փաստաբաններ Արսեն Բաբայանի և Սոս Հակոբյանի կողմից հրավիրված ասուլիսի ընթացքում պարզվեց՝ Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր Սեդա Սաֆարյանը ոչ միայն կարգապահական էական խախտում է կատարել՝ որպես ներկայացուցիչ հանդես գալով, այլև թույլ է տվել անհամատեղելիության պահանջների խախտում:

«Մենք պետռեգիստրից պահանջել և ստացել ենք անհատ ձեռնարկատեր Սեդա Սաֆարյանի ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ քաղվածքը, որով նա իրականացրել է իր փաստաբանական հատուցելի գործունեությունը: Ըստ այդ քաղվածքի՝ Սեդա Սաֆարյան անհատ ձեռնարկատերը հաշվառումից հանվել է 2023թ. հունվարի 27-ին»,- ասաց Սոս Հակոբյանը:

Նրա խոսքով՝ հաշվառման վերաբերյալ օրենքը հստակ ասում է՝ անձին հաշվառումից հանելու օրը գրանցվում է նրա՝ իր դիմումը ներկայացնելու օրը:

«Այսինքն՝ Սեդա Սաֆարյանը, չնայած նրան, որ իր արտոնագիրը դադարեցնելու խնդրանքով Փաստաբանների պալատ դիմում ներկայացրել է նոյեմբերի 30-ին, միայն հունվարի 27-ին է հասկացել, որ ինքն այլևս անհատ ձեռնարկատեր չէ: ՍԴ դատավոր լինելուց հետո 32 օր Սեդա Սաֆարյանը հանդես է եկել՝ որպես անհատ ձեռնարկատեր»,- ասաց փաստաբանը:

Կարդացեք նաև

Ըստ Սոս Հակոբյանի՝ անհամատեղելիության պահանջների խախտումը դատավորի լիազորությունները դադարեցնելու հիմք է:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս