«30 տարի շրջափակման մեջ ենք եղել. ամենաշահագրգիռը մենք ենք և հենց վաղը պատրաստ ենք կոմունիկացիաների ապաշրջափակման գործողությունների մեկնարկը տալ». Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր՝ Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ, հերթական անգամ անդրադարձավ տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակմանը, նշելով, որ այս հարցում ամենաշահագրգռվածը Հայաստանն է.

«Տարածաշրջանում կոմունիկացիաների բացումը, մասնավորապես՝ Հայաստան-Ադրբեջան երկաթուղու և ավտոճանապարհների բացումն էականորեն կմեծացնի մեր առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ և ոչ միայն՝ ԵԱՏՄ, և մենք այս առումով շահագրգռված ենք:

Այն, ինչ որ գրված է 2022 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում, մենք պատրաստ ենք իրականացնել, ավելին՝ մենք շահագրգռված ենք: Տպավորություն կա, որ մեր շուրջը բոլորն ուզում են, որ ճանապարհները բացվեն, մենք դիմադրում ենք: Ո՛չ, ընդհակառակը, ամենաշատը մենք ենք ուզում, որ էդ ճանապարհները բացվի, և դիմադրում են մյուսները, սա է օբյեկտիվ իրականությունը…

Ճշմարտությունն այն է, որ մենք ենք ամենաշատը շահագրգիռ, որովհետև մենք ենք, որ 30 տարի եղել ենք շրջափակման մեջ, ուրիշ որևէ մեկն այդ ճանապարհների կարիքն ավելի շատ չունի, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան, որովհետև իրենք բոլոր ճանապարհների այլընտրանքներն ունեն:

Կարդացեք նաև

Քանի որ բոլորը հասկանում են, որ մենք ամենաշատն ունենք այդ ճանապարհների կարիքը, փորձում են այդ ճանապարհները բացելու գինը մեզ համար ավելացնել: Մենք ասում ենք՝ չէ՛, եկեք այն, ինչ որ գրել ենք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, ճշգրիտ իրականացնենք, և այն, ինչ չե՛նք գրել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ,  մի՛ վերագրեք եռակողմ հայտարարությանը:

Վերջերս Ադրբեջանի նախագահն ինքն ասեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում միջանցք բառ չկա, էդ ես եմ ներմուծե՛լ խոսույթ: Սրանով ամեն ինչ ասված է…

Բառիս իսկական իմաստով արձանագրում եմ, որ մենք հենց վաղը պատրաստ ենք այդ բոլոր գործողություններն իրականացնել և մեկարկը տալ»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս