
Հովհաննես Հարությունյանը ևս մեկ մրցաշրջան կմնա «Փյունիկ»-ում

«Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը մեկ տարով երկարաձգվել է պայմանագիրը ակումբի հետ:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստն ակումբի հետ կմնա մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը:
«Շատ ուրախ եմ «Փյունիկի» հետ նոր պայմանագիր կնքելու համար: Շնորհակալ եմ բոլորին վստահության ու ջերմ վերաբերմունքի համար: Մեր առջև մեծ մարտահրավերներ են դրված, բայց ամենակարևորը պետք է շարունակենք հաղթել ու երկրպագուներին անմոռանալի պահեր պարգևել»-ասել է Հարությունյանը նոր պայմանագիր ստորագրելուց հետո:
Հովհաննես Հարությունյանը «Փյունիկ» էր վերադարձել 2021-ի ձմռանը` օգնելով թիմին նվաճել Հայաստանի առաջնության ոսկե մեդալները, ինչպես նաև կարևոր դեր խաղալով հայկական ֆուտբոլի համար պատմական եվրագավաթային մրցաշրջանում: 23-ամյա ֆուտբոլիստը անցած տարվա նոյեմբերին հատեց 100 հանդիպման շեմը ակումբի կազմում: Հարությունյանը «Փյունիկ» տեղափոխվելուց հետո առաջին անգամ հրավիրվեց Հայաստանի ազգային հավաքական ու աստիճանաբար ամրապնդվեց ազգային ընտրանու կազմում: Նախորդ տարվա արդյունքներով նա ընդգրկվեց նաև «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» քվեարկության լավագույն հնգյակում: