Պետբյուջեից 1.5 միլիարդ դրամ հատկացվեց ասֆալտ փռելու, պուրակներ կառուցելու և այլ ծրագրերի համար
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց՝ 2021-2022 թվականներին հաստատված և հիմնականում ավարտված ծրագրերի համար պետական բյուջեից վճարել 1.412.000.000 (մեկ միլիարդ չորս հարյուր տասներկու միլիոն) դրամ:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ տրամադրվող գումարը վերաբերում է 25 սուբվենցիոն ծրագրերի, որոնք իրականացվել են 17 համայնքներում.
«25 ծրագրերից 19-ը 2022 թվականի ծրագրեր են: Ընդհանուր առմամբ այս նախագծով առաջարկվում է 7 մարզի գումար տրամադրել, ըստ մարզերի՝ բաշխվածությունը հետևյալն է՝
Արագածոտնի մարզի 1 ծրագրի համար՝ 3.5 միլիոն դրամ,
Գեղարքունիքում 1 ծրագրի համար՝ 81.5 միլիոն դրամ,
Լոռիում 2 ծրագրի համար՝ 30 միլիոն դրամ,
Կոտայքում 10 ծրագրի համար՝ 185 միլիոն դրամ,
Շիրակի մարզում 4 ծրագրի համար՝ 548 միլիոն դրամ,
Սյունիքում 4 ծրագրի համար՝ 198 միլիոն դրամ,
Տավուշում 3 ծրագրի համար՝ 366 միլիոն դրամ»:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ, որն այսօր Փաշինյանի բացակայությամբ պայմանավորված՝ վարում էր Կառավարության նիստը, թվարկեց, թե նշված համայնքներում կոնկրետ ինչ աշխատանքներ են կատարվել: Դրանք են՝ ասֆալտ փռել, պուրակներ կառուցել և այլ ծրագրեր:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում