Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնում է Թուրքիա

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնում է Թուրքիա: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Հասանովը Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հետևելու է «Ձմեռ-2023» զորավարժություններին, որին 18-ից փետրվարի 2-ը, մասնակցում են Ադրբեջանի և 16 այլ երկրների զինվորականներ։

Զորավարժությունները տեղի են ունենում Թուրքիայի Կարս նահանգում:

Տեսանյութեր

Լրահոս