«Արցախ, մունք ձեզմե հըտինք». Լիբանանահայությունը բողոքի ակցիա է իրականացնում՝ ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի

Լիբանանում հայերը բողոքի ակցիա են իրականացնում Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելու դեմ։ Հազարավոր հայեր Ադրբեջանի այդ քայլը դատապարտող ցուցանակներով, Հայաստանի ու Արցախի դրոշներով Պուրճ Համուտ քաղաքում իրականացվող բողոքի ակցիայով իրենց զորակցությունն են հայտնում Արցախին և դատապարտում Ադրբեջանի ագրեսիան՝ կոչ անելով միջազգային հանրությանը գործուն քայլերով Ադրբեջանին ստիպել բացել արցախահայության կյանքի ճանապարհը։

Բողոքի ակցիային մասնակցում են Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահէ արքեպիսկոպոս Փանոսյանը՝ հոգևոր դասի ներկայացուցիչների հետ, լիբանանահայ բարձրաստիճան պաշտոնյաներ, երիտասարդներ և այլք։

Բողոքի ակցիայի մասնակիցներն ակցիան սկսեցին մեկ րոպե լռությամբ՝ հարգելով պատերազմի հետևանքով զոհված զինվորների հիշատակը։

Ռամկավար ազատական կուսակցության Լիբանանի շրջանային վարչության ներկայացուցիչն իր խոսքում հայտարարեց, որ իրենց զորակցությունն են հայտնում արցախցի քույրերին ու եղբայրներին։

Կարդացեք նաև

Այնուհետև ակցիայի մասնակիցները բոլորը միասին սկսեցին վանկարկել՝ Արցախը մերն է, իսկ հետո Արցախի բարբառով դիմեցին արցախցիներին. «Արցախ, մունք ձեզմե հըտինք»։

Ակցիայի ընթացքում մասնակիցները նաև հայտարարեցին, որ Այնճարի հրապարակում այս պահին ևս հայերը բողոքի ակցիա են իրականացնում՝ ի աջակցություն Արցախի։ Նրանք նաև տեղեկացրեցին, որ քիչ առաջ ընդառաջելով Լիբանանի հայ պատգամավորական դասի պահանջին՝ Լիբանանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հաղորդագրությամբ՝ Արցախի ճանապարհն Ադրբեջանի կողմից փակելու վերաբերյալ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս