ԱՆ-ն չի տրամադրել պետպատվերի վերաբերյալ տվյալներ. Հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչ

Այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային և Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում տեղի ունեցավ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունների քննարկում։

Առողջապահության նախարարությունում ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության ծառայությունների նկատմամբ իրականացված հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը ներկայացնելիս,  պալատի 7-րդ վարչության պետ Խաչիկ Փափազյանն ասաց, որ հաշվեքննության առարկայի ընտրությունը պայմանավորված է բնակչության հիվանդությունների կանխարգելման և բուժման կազմակերպման գործում առողջության առաջնային օղակի պահպանության կարևորությամբ։

«Առողջության առաջնային պահպանման ծրագրի շրջանակներում ներառված են հինգ միջոցառում, որոնց թվում՝ ամբուլատոր, պոլիկլինիկական բուժօգնության ծառայության միջոցառմանը բաժին է ընկնում գերակշիռ մասը՝ շուրջ 98, 5 տոկոսը։ Միջոցառման ծախսը 2019 թվականին կազմել է շուրջ 25 մլրդ դրամ, իսկ 2020 թվականին՝ 26,6 մլրդ դրամ։

Սահմանված նպատակին հասնելու համար առաջադրվել են հիմնականում երեք հարցեր՝ արդյո՞ք միջոցառման պլանավորումը եղել է նպատակային արդյունքներով, արդյո՞ք միջոցառումը տեղի է ունեցել ծախսարդյունավետությամբ, և արդյո՞ք գործել է տնտեսման սկզբունքը»,- շեշտեց նա։

Կարդացեք նաև

Ըտս նրա, այս անգամ ևս հիմնական խնդիրը վերաբերում է տեղեկատվության տրամադրման սահմանափակումներին, քանի որ բազմաթիվ տվյալներ Հաշվեքննիչ պալատին չեն տրամադրվել։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս