
Նոր Զելանդիայի վարչապետը որոշել է թողնել պաշտոնը

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը հինգշաբթի օրն առավոտյան հայտարարել է, որ հրաժարական է տալու։
«Կարծում եմ, որ երկիրը ղեկավարելը ամենաարտոնյալ աշխատանքն է, որը երբևէ որևէ մեկը կարող է ստանալ, բայց նաև ամենադժվարներից մեկը: Դուք չեք կարող և չպետք է կատարեք այս աշխատանքը, եթե չունեք լիքը բաք, գումարած մի փոքր ռեզերվ այն չպլանավորված եւ անսպասելի առաջադրանքների համար, որոնք անխուսափելիորեն առաջանում են: Այս ամառ խորհրդածելով դրա շուրջ՝ ես գիտեմ, որ ես այլևս չունեմ այն լրացուցիչը բաքի մեջ, որպեսզի աշխատանքը կատարեմ պատշաճ ձեւով»,-նրա հայտարարությունը մեջբերում են տեղական լրատվամիջոցները:
Ինչպես հաղորդում Է Bloomberg-ը, Լեյբորիստական կուսակցությունը նոր առաջնորդի օգտին կքվեարկի հունվարի 22-ին։
Հաղթողին անհրաժեշտ կլինի հավաքել ձայների առնվազն երկու երրորդը։ Արդեռնի խոսքով՝ ակնկալվում է, որ գործընթացը կավարտվի փետրվարի 7-ից ոչ ուշ: Նա նաև հայտարարել Է, որ երկրում համընդհանուր ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 14-ին։