Փեսայի 30-ամյա եղբայրը սպառնացել էր. նա ձերբակալվել է
Ոստիկանության Արարատի և Արտաշատի բաժինների ծառայողների համատեղ ստացած օպերատիվ տվյալների իրացման արդյունքում հունվարի 16-ին Արտաշատի բաժին է հրավիրվել Ուրցաձոր գյուղի 58-ամյա մի բնակիչ:
Բացատրական աշխատանքի արդյունքում նա բանավոր հաղորդում է տվել, որ Մրգավետ գյուղի Գարեգին Նժդեհի փողոցի հասցեներից մեկում դստեր և նրա ամուսնու հետ կապված միջադեպը քննարկելու ժամանակ դստեր ամուսնու 30-ամյա եղբայրը ատրճանակը պահել է իր դեմքին և տվել սպանության սպառնալիքներ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 30-ամյա երիտասարդը Մրգավետ գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է ոստիկանության Արտաշատի բաժին:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է օդաճնշիչ ատրճանակ:
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արարատի մարզային քննչական բաժին: