«Չէ, Ռուբեն Վարդանյանն ինքնին փրկություն չէ. Փրկությունը ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ է Ալիեւ-Նիկոլ-Արայիկ եռաստիճան հակահայ դավադրությանը». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանդիպելով արցախահայության հավաքական դիմադրությանը՝ արտաքին թշնամուն սպասարկող նիկոլա-արայիկական շրջանակները գործի են դրել իրենց պլան Բ-ն՝ պառակտել Արցախի հասարակությանը, վերացնել ազգադավ ծրագրին դեմ գնացող ընդդիմախոսներին, շեղել ուշադրությունն օրհասական խնդիրներից։

Հեռու մնալով Նիկոլի ծրագրերը այս փուլում խոչընդոտող կոնկրետ անձերից՝ ինձ համար ակնհայտ է այս սրիկայության ողջ ողբերգությունը.

1. Բավարարվում են Ալիեւի պահանջները։
2. Ադրբեջանը որպես «խրախուսանք» բացում է Լաչինի միջանցքը։
3. Նիկոլն ու Արայիկը մեդիագործիքներով ներկայացվում են «փրկիչներ»։
4. Արցախին մտցնում են Նիկոլի բանակցված փաթեթով Բաքվի տակ։
5. Ռուսաստանը էլ ավելի ցավոտ ռեպուտացիոն հարված է ստանում։
6. Արցախը հայաթափվում է ու պրծնում…

Հատուկ որոշ շրջանակների համար.

Չէ, Ռուբեն Վարդանյանն ինքնին փրկություն չէ. Փրկությունը ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ է Ալիեւ-Նիկոլ-Արայիկ եռաստիճան հակահայ դավադրությանը։

Իսկ Արցախում այդ դիմադրության կազմակերպումն ու բյուրեղացումը լուրջ թափ ստացավ հենց Ռուբենով։

Թշնամին կրկին գործի է դրել հարված թիկունքից ռազմավարությունը։

Ի՞նչ ենք հակադրելու ազգային դավաճանության այս նոր արարին մենք»:

Տեսանյութեր

Լրահոս