
Երեխայի աչքի առաջ առևանգել են գյումրեցի ընդդիմադիր իրավապաշտպան Կարապետ Պողոսյանին․ ահազանգում է կինը

Գյումրեցի ընդդիմադիր իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի կինը՝ Անգին Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ահազանգելով, որ պարեկների ցուցումով Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակից իրենց մանկահասակ երեխայի աչքի առաջ առևանգել են ամուսնուն։
«Մեքենան կա, ամուսինս չկա
Ըստ տեղի պարեկների՝ անձնական ցուցումով առևանգել են ամուսնուս:
Ում անձնական ցուցումով է տեղի ունեցել քաղաքական հետապնդումն ու առևանգումը, մանկահասակ երեխայի աչքի առաջ»,- ներքոնշյալ լուսսանկարին կից գրել է Պողոսյանի կինը և հրավիրել ՀՀ ոստիկանության և ՀՀ ՄԻՊ-ի ուշադրությունը: