«Մեր պայքարը ոչ թե չի ավարտվել, այլ նո՛ր է սկսվում: Պիտի դիմանանք, սեղմենք, ոչ սիմետրիկ լուծումներ գտնենք։ Եվ կգտնենք…». Աբրահամ Գասպարյան

Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չեմ ուզում անդրադառնալ՝ Հայրենիքն ու Պետությունը վաղուց վաճառքի հանած ոչ մի խեղկատակի ասուլիսի, մեկնաբանության: Վերջին 4.5 տարում արել եմ կոնստանտ պարբերականությամբ:

Խաղը մեծ է: Անհայրենիքների գործող ոհմակը փորձում է խորամանկելու և խուսանավելու իմիտացիա ստեղծել, բայց իրականում՝ Արցախը հանել է վաճառքի: Կարճ՝ … են կերալ:

Մեկ ամսից ավելի է, ինչ Արցախը կտրվել է աշխարհից: Մեկ բան հստակ է՝ մեր պայքարը ոչ թե չի ավարտվել, այլ նո՛ր է սկսվում: Պիտի դիմանանք, սեղմենք, ոչ սիմետրիկ լուծումներ գտնենք: Եվ կգտնենք՝ առանց զիջելու ազգայինն ու արժանապատվությունը:

Ո՛չ Արցախը, ո՛չ Սյունիքը, ո՛չ էլ Գեղարքունիքը չեն արժանանալու Նախիջևանի ճակատագրին:

Ծանրագույն օրեր ենք ապրում: Բախտորոշ: Պի՛նդ եղեք»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031