«Միտռատեքս» ընկերությունը կներառվի «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում
Կառավարության որոշմամբ «Միտռատեքս» ՍՊԸ-ն կներառվի «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում:
Ինչպես տեղեկանում ենք Կառավարության տարածած հաղորդագրությունից, ընկերությունը նախատեսում է գործունեություն ծավալել բարձր և նորարարական տեխնոլոգիաների, մասնավորապես՝ բժշկական և ատամնաբուժական գործիքների ու սարքերի արտադրության և արտահանման ոլորտում։
Ծրագրի շրջանակում 2022-2027 թթ իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 820,000 դրամ:
Ծրագրի ընթացքում կստեղծվի 29 նոր աշխատատեղ` 323.5 հազար դրամ ամսական աշխատավարձով: Արտադրության/արտահանման մոտավոր տարեկան ծավալները նախատեսվում է 57,000 դրամից հասցնել մինչև 511,000 դրամի՝ 5 տարում ընդհանուր հասցնելով 1 մլն 420 հազար դրամի։