«Վստահ եմ` Արցախից է սկսվելու պայքարը». Ռուբեն Վարդանյան
«Արցախ. Շրջափակման մեկ ամիս» Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջի ընթացքում Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության այսօրվա նստում արած այն հայտարարությանը, թե Արցախի իշխանությունը և ժողովուրդը պետք է զերծ մնան այնպիսի խոսույթից, որը կարող է սրել իրավիճակը և տանել ռազմական էսկալացիայի։
«Ուզում եմ անդրադառնալ Արցախի երեկվա անվտանգության խորհրդի նիստին, որին հետևեց հայտարարություն, այնտեղ ամեն ինչ ասված է։ Նիստին մասնակցել են Անվտանգության խորհրդի անդամները և ԱԺ պատգամավորները։ Կարծում եմ՝ տարբեր ուղղություններով եղել է Արցախի իշխանության միասնությունը, այլ մեկնաբանություն չունեմ»,- նշեց Ռուբեն Վարդանյանը։
Նա միաժամանակ ընդգծեց, երբ 1988 թվականին զինվորական ծառայության մեջ էր և արձակուրդ էր եկել, փետրվարի սկզբին առաջին ցույցերն էին Երևանում, նոր էր սկսվում Արցախյան շարժումը, կրկին նույն իրավիճակն էր, որևէ որոշում ու լուծում չկար, որևէ մեկը չգիտեր՝ ինչ անել։
«Ուզում եմ ասել, որ Արցախից է սկսվելու հայի ոգու, հոգու պայքարը։ Որոշելով, որ մենք պայքարելու ենք, հաղթահարելու ենք այս ամենը, մենք ճիշտ որոշումները գտնելու ենք»,- շեշտեց Ռուբեն Վարդանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում