«Երբ Բաքվի բռնապետական վարչախմբի պարագլուխը ՀՀ տարածքը «հռչակում է» Արևմտյան Ադրբեջան պետք է նրան հիշեցնել, որ․․․». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամի իր ալիքում գրում է․ «Երբ Բաքվի բռնապետական վարչախմբի պարագլուխը Հայաստանի Հանրապետության տարածքը «հռչակում է» ինչ-որ Արևմտյան Ադրբեջան կամ «բարբաջում» Արցախի՝ Ադրբեջանի մաս լինելու մասին, պետք է նրան հիշեցնել, որ, դիցուք, դեռևս 1924թ. Բաքվի պետական համալսարանի ուսանողները հարց էին տալիս այդտեղ դասախոսությունների շարքով հանդես եկող հռչակավոր արևելագետ, ակադեմիկոս Վ. Բարտոլդին՝ արդյո՞ք այդ տարածքն իրավունք ունի՞ կոչվելու Ադրբեջան, թե՞ այն Շիրվանն է։

Ի պատասխան՝ ակադեմիկոսը հստակորեն արձանագրում է, որ եթե պետք լիներ գտնել անվանում նշված տարածքի համար, ապա այն պետք է կոչվեր Առան, այլ ոչ թե Ադրբեջան։

Խտապատկերում հարց ու պատասխանի բնօրինակն է, ըստ Бартольд В. В., Сочинения, том 2, часть, 1, Москва, 1963, стр. 703»։

Տեսանյութեր

Լրահոս