«Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում են պատերազմի, Հայաստանը` չգիտեմ ինչի». Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը համոզված է՝ ընթանում է հիմնավորում՝ տարածաշրջանում ռուսական ազդեցության չեզոքացման ուղղությամբ:

«Ինչո՞վ ավարտեցինք և սկսեցինք տարին» թեմայով պանելային քննարկմանը նա մասնավորապես նկատեց, որ ՌԴ դերակատարման չեզոքացումը ձեռնտու է ատլանտյան թևին, որի ներքո գործում են Թուրքիան ու Ադրբեջանը։

«Երբ խոսք է հնչում, թե Ռուսաստանը չի կատարում իր պարտավորությունները, մի հարց է ծագում՝ իսկ ի՞նչ է ձեզ խանգարում, իշխանություն, նստել և նվազագույնը դե յուրե դաշնակցի հետ քննարկել այդ հարցերը։ Ասեմ ձեզ ավելին՝ իրավիճակն այնքան զավեշտալի է, որ հայտարարություններն արդեն… օրինակ, ՀԱՊԿ-ի առումով, երեկ հայտարարում էր, որ ՀՀ-ն ՀԱՊԿ զորավարժությունները չեղարկում է և այլն, մեկ էլ՝ ՀԱՊԿ-ի գրասենյակից գալիս է տեղեկություն, որ իրենք ոչ մի նամակ չեն ստացել»,- ասաց Արման Աբովյանը՝ նկատելով, որ այս իրարամերժ հայտարարությունները ոչ միայն ծիծաղելի են, այլև աշխատում են թուրք-ադրբեջանական տանդեմի օգտին։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս