Պետության ու պետության ղեկավարի ասածները համատեղելի չեն. Վահե Հովհաննիսյան
«Դեկտեմբերից սկսած՝ և՛ Լաչինի միջանցքի փակումով, և՛ երեկ Ալիև-Փաշինյան զույգի ունիսոն տված ասուլիսներով մենք նոր իրականության մեջ ենք ապրում, և շատ կարևոր է, որ մեր հասարակություն մտնի այն գաղափարը, որ մենք նոր իրականություն ենք մտել, որը տանելու է նոր հանգրվանի»,- «Ինչո՞վ ավարտեցինք և սկսեցինք տարին» թեմայով քննարկման ժամանակ ասաց վերլուծաբան Վահե Հովհաննիսյանը:
Նրա համոզմամբ՝ առկա պոտենցիալով, հնարավորություններով, պատկերացումներով՝ այդ հանգրվանը լինելու է ողբերգական:
«Երեկ պաշտոնական Երևանը հնչեցրել է բավական վտանգավոր, անհույս և անհեռանկար հայտարարություններ, և այժմ շատ կարևոր է, որ Երևանից հնչեն այլ տեսակետներ՝ այն է, որ պետության մեջ կան այլ պատկերացումներ Հարավային Կովկասում զարգացումների վերաբերյալ: Սա շատ կարևոր է: Սա հնարավոր է՝ միայն անի տիտղոսային ընդդիմությունը,-ասաց բանախոսը՝ մանրամասնելով,- Մտահոգությունը պետք է վերափոխել քաղաքական, հանրային պրոցեսի։ Եթե մեզ տալիս են «դեդլայն» մեկ տարի, այդ մտահոգությունը պետք է վերաճի հանրային պրոցեսի, որովհետև երեկ մեզ ասել են՝ հարցականի տակ է ոչ միայն Արցախի գոյությունը, այլև Հայաստանի»,- ասաց նա՝ նկատելով, որ եթե քաղաքական ինստիտուտները ոչինչ չեն առաջարկում, ապա այդ մարդիկ մտածում են՝ սա ճակատագիր է:
Վահե Հովհաննիսյանը շեշտեց՝ կամ ընտրում ենք պետությունը, կամ պետության ղեկավարին, որովհետև պետության ու պետության ղեկավարի ասածները համատեղելի չեն:
Մանրամասները` տեսանյութում