Բաժիններ՝

Ուշ նախաճաշեր՝ Ռուսաստանի գլխավոր գուրմանից

Ռուս լրագրող և Ռուսաստանի գլխավոր գուրմաններից մեկի՝ Ալյոնա Դոլեցկայայի կարծիքով՝ հացն ու ձուն սկիզբն են, այդ իսկ պատճառով նա սիրում է իր օրը սկսել դրանցով։ Ալյոնան շատ է սիրում խաշած ձու, որ հիանալի լրացնում է առավոտյան սենդվիչները: ELLE-ը հրապարակում է Դոլեցկայայի ամենապարզ, սննդարար և համեղ բաղադրատոմսերից մեկը, որն իսկապես դուր կգա բոլորին։ Ընթրիքը Ալյոնան առաջարկում է լրացնել իր սիրելի առավոտյան սուրճերից մեկով:

Բաղադրիչներ սենդվիչի համար

1. Հացահատիկային հաց – 4 կտոր

2. Ձու – 4 հատ

3. Սաղմոն – 200 գ

4. Ֆիլադելֆիա պանիր կամ ցանկացած կաթնաշոռ – 2 ճ/գ

5. Պանիր դորբլյու – 50 գ

6. Եգիպտացորեն – 100 գ

7. Ձիթապտղի յուղ – 2 ճ/գ

8. Կիտրոնի հյութ – 1 թ/գ

9. Աղ, զաֆրան, կանաչ պղպեղ, զիրա

Պատրաստման եղանակը

1. Ձուն խաշել պաշոտ եղանակով: Զուգահեռաբար չոր տապակի մեջ տապակել հացի շերտոնը:

2. Հացի տաք շերտերի վրա կաթնաշոռ տարածել, վրան սաղմոն դնել, իսկ ձկան շերտի վրա՝ պատրաստի ձվերը։ Համեմունքներ շաղ տալ:

3. Մատուցել եգիպտացորենի հատիկների հետ, վրան կիտրոնի հյութ և ձիթապտղի յուղ ցողել։ Վրան դորբլյուի կտորներ շարել:

Բաղադրիչներ սուրճի համար


1. Էսպրեսսո

2. Ձվի դեղնուց – 5 հատ

3. Աղ – դանակի ծայրով

4. Շաքարավազ – 3 ճ/գ

5. Ֆրանսիական կոնյակ կամ լիկյոր – 40 մլ

6. Մշկընկույզ և վանիլին

Պատրաստման եղանակը

1. Դեղնուցները շատ զգուշությամբ առանձնացնել սպիտակուցներից:

2. Դեղնուցները շաքարավազի և մի պտղունց աղի հետ հարել բլենդերով։

3. Հենց ձվի զանգվածը համասեռ դառնա, ավելացնել մշկընկույզն ու վանիլային շաքարավազը։

4. Թունդ սուրճ պատրաստել, խառնել ստացված զանգվածի հետ և ըմպելիքը մատուցել փոքրիկ սուրճի բաժակների մեջ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս