Բրյուսովի համալսարանի ռեկտորի  թեկնածուներն ու ընտրության օրը հայտնի է

«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը բաց մրցույթ է հայտարարել՝ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի կառավարչի` ռեկտորի պաշտոնի համար:

168.am-ին համալսարանից հայտնեցին, որ ռեկտորի պաշտոնում երկու թեկնածու կա. գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը և ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:

Մեզ հետ զրույցում համալսարանականները նշեցին, որ համալսարանի բոլոր ստորաբաժանումները որպես ռեկտորի թեկնածու առաջադրել են Կարինե Հարությունյանի թեկնածությունը՝ ընդգծելով, որ սա  ապացուցում է բուհի միասնական դիրքորոշումը՝ գործող ռեկտորի ղեկավարությամբ բուհն ապրել է զարգացում, գրանցել բազում հաջողություններ։

Նշենք, որ թեկնածուները դեռևս չեն հանդիպել պրոֆեսորադասախոսական կազմին:

Կարդացեք նաև

Հավելենք, որ մրցույթը տեղի կունենա 2022 թվականի դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930