
Հավի արգանակի լավագույն բաղադրատոմսը

Բաղադրիչներ
1. Հավ – 1 կգ
2. Ջուր – 2 լ
3. Սոխ – 1 հատ
4. Գազար – 2 հատ
5. Աղ – 0.5 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Հավի միսը լվանալ, մաքրել, կտրել գլուխն ու թաթերը։ Հավը դնել կրակի վրա, մանրակրկիտ լվանալ հոսող ջրի տակ:
2. Հավի միսը դնել կաթսայի մեջ և վրան սառը ջուր լցնել:
3. Կաթսայի մեջ ավելացնել մաքրած գազարն ու մանր կտրատված սոխը, որպեսզի արգանակը համեղ ոսկեգույն երանգ ստանա:
4. Արգանակը հասցնել եռման աստիճանի, անմիջապես թուլացնել կրակը, ապա գդալով զգուշորեն հեռացնել փրփուրը։ Արգանակը եփել մարմանդ կրակի վրա։
5. Եռալուց 15-20 րոպե անց կաթսայից հեռացնել գազարն ու սոխը։ Այնուհետև արգանակը եփել մոտ մեկ ժամ:
6. Անջատելուց առաջ համեմել աղով: Արգանակը քամել:
7. Մատուցելիս հավի թափանցիկ արգանակը լցնել ամանների մեջ, պղպեղ ցանել և շաղ տալ մանր կտրատած կանաչիներ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը