
ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Երևանում է

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ժամանել է Երևան։
Երևանում Նիկոլայ Պատրուշևը կմասնակցի Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:
Հիշեցնենք, որ այսօր Երևանում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նիստ։