Բաժիններ՝

Երիտասարդի մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված և կաթուցիչներ

Նոյեմբերի 15-ին, կեսգիշերն անց, պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ոստիկանները Արցախի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ, 24-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված և կաթուցիչներ։

Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական մարմնին։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս