Դեղձով կոբլեր. ինչպես կարկանդակը դարձավ Ամերիկայի խորհրդանիշը
Հյութալի քաղցր միջուկ ներքևում և խմորի բարակ շերտ վերևում. դեղձով կոբլերը ԱՄՆ-ի հարավի բնակիչների ամենասիրելի կարկանդակն է: Այն պատրաստվում է թարմ կամ պահածոյացված մրգերով և մատուցվում է վանիլային պաղպաղակի հետ։ Ամենից հաճախ այս աղանդերը պատրաստում են տնային խնջույքների և ծննդյան տոների ժամանակ:
Կոբլերը եվրոպական ավանդույթների ժառանգորդն է: Այն ուտում էին նախաճաշին, և չնայած նրան, որ այն բավականին քաղցր է, կոբլերը մատուցվում էր՝ որպես ճաշի հիմնական ուտեստ: Միայն 19-րդ դարի վերջում որոշվեց, որ դեղձով կոբլերն աղանդեր է։
Մեր օրերում ԱՄՆ-ի յուրաքանչյուր տնային տնտեսուհի ունի իր բաղադրատոմսը, սակայն Elle.ru-ն առաջարկում է ամենապարզը, դասականը։ Համոզված ենք, որ այն կպատրաստեք շատ հաճախ։ Կոբլերը թխելու համար կպահանջվի ընդամենը 20 րոպե։
Բաղադրիչներ միջուկի համար
1. Դեղձ – 5 հատ
2. Թարմ քամած կիտրոնի հյութ – 1 ճ/գ
3. Շաքարավազ – 100 գ
Բաղադրիչներ խմորի համար
1. Ալյուր – 75 գ
2. Փխրեցուցիչ – 1 թ/գ
3. Աղ – 1 պտղունց
4. Շաքարավազ – 70 գ
5. Կարագ – 40 գ
6. Կաթ – 100 մլ
Պատրաստման եղանակը
1. Դեղձերը կիսել, կորիզները հեռացնել, շերտատել: Մրգերը շարել հաստ կաթսայի հատակին, ցողել կիտրոնի հյութով, ավելացնել շաքարավազը, տաքացնել ուժեղ կրակի վրա, որպեսզի շաքարավազը հալվի, օշարակը եռա։ Այնուհետև կրակն իջեցնել և դեղձերը եփել 5 րոպե։ Վերցնել կրակից:
2. Կաթը տաքացնել:
3. Խմորը պատրաստելու համար մեծ ամանի մեջ մաղել ալյուրը, ավելացնել փխրեցուցիչը, աղը, շաքարավազը, վանիլինը։ Խառնել։ Ավելացնել տաք կաթը և հարել այնքան, մինչև խմորը դառնա հարթ և առանց գնդիկների։
4. Կարագը հալեցնել ջեռոցում կամ միկրոալիքային վառարանում։
5. Խմորը լցնել թխման ամանի մեջ:
6. Խմորի վրա լցնել հալած կարագը (խմորի հետ չխառնել)։
7. Ապա խմորի վրա լցնել դեղձերը և ստացված օշարակը:
8. Թխել 20-25 րոպե, 190 աստիճան տաքացրած ջեռոցում, մինչև խմորը բարձրանա և ոսկեգույն դառնա, իսկ ծայրերը կարմրեն։ Այս ընթացքում մրգերը կընկղմվեն խմորի մեջ։
9. Կոբլերը հանել ջեռոցից:
10. Մատուցել տաք վիճակում՝ վանիլային պաղպաղակի կամ հարած սերուցքի հետ։
Պատրաստեց Անի Գաբուզյանը