ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է հացահատիկային գործարքի երկարաձգումը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը նոյեմբերի 17-ին ողջունել է բոլոր կողմերի որոշումը՝ երկարաձգելու հացահատիկային գործարքը, որի ժամկետը լրանում է նոյեմբերի 19-ին:

«Ես ողջունում եմ բոլոր կողմերի համաձայնությունը՝ երկարաձգելու հացահատիկային նախաձեռնությունը, ինչը նպաստում է անվտանգ նավարկությանը հացահատիկը, պարենը եւ պարարտանյութերն Ուկրաինայից արտահանելիս»,- հետեւում է գլխավոր քատուղարի հայտարարությունից, որն, ինչպես հաղոդում է ՏԱՍՍ-ը, հրապարակվել է համաշխարհային կազմակերպության պաշտոնական կայքում:

Գուտերիշը հավելել է, որ հացահատիկային գործարքը նպաստում է գների նվազեցմանը եւ օգնում խուսափելու պարենային ճգնաժամից: Գուտերիշը հայտարարել է, որ ՄԱԿ-ը լիովին կողմնակից Է մնացած խոչընդոտների վերացմանը ՌԴ-ից պարենի եւ պարարտանյութերի արտահանման համար:

«ՄԱԿ-ը լիովին կողմնակից է մնացած խոչընդոտների վերացմանը ՌԴ-ից պարենի եւ պարարտանյութերի արտահանման համար»,- համոզված է Գուտերիշը: Նա կարծում Է, որ հացահատիկի արտահանման վերաբերյալ նախաձեռնության երկարաձգման շուրջ իրադրությունը ցուցադրում է «զգույշ դիվանագիտության» կարեւորությունը, այդ թվում ինչ վերաբերում է բազմակողմ որոշումներին:

Տեսանյութեր

Լրահոս