Բաժիններ՝

Աֆրիկյան միության անդամակցումը G20-ին կքննարկվի 2023 թվականին Հնդկաստանում կայանալիք գագաթնաժողովում

Քսանի խմբին (G20) Աֆրիկյան միության (ԱՄ) անդամակցության հարցը կքննարկեն այդ միավորման գագաթնաժողովում, որը կկայանա 2023 թվականին Հնդկաստանում: Այդ մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 16-ի երեկոյան հաղորդել է Agence de Presse Senegalaise-ը (APS), հայտարարել է Սենեգալի նախագահ, Աֆրիկյան միության գործող նախագահ Մաքի Սալը:

«Ես շնորհակալ եմ G20-ի անդամներից, որոնք Ինդոնեզիայի Բալիում կայացած գագաթնաժողովում հավանություն տվեցին Քսանի խմբին անդամակցության՝ ԱՄ-ի թեկնածությանը: ԱՄ-ի անդամակցության հարցը կքննարկվի 2023 թվականին Հնդկաստանում G20-ի գագաթնաժողովում:

Նա շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին «կոնսուլտացիաների համար, որոնք նա նախաձեռնել էր նոյեմբերի 14-ին եւ 15-ին G20-ի գագաթնաժողովի հարթակներում, հացահատիկի եւ պարարտանյութերի ստացման հիմնախնդրի շուրջ Ուկրաինայի վերաբերյալ այլ թեմաների թվում»:

ԱՄ-ի ղեկավարը ողջունել է իր հանդիպումը ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինի հետ, որը կայացել Է նոյեմբերի 15-ին Բալիի գագաթնաժողովի հարթակներում:

«Ես ողջունում եմ Աֆրիկայի եւ, մանավորապես, Սենեգալի հետ Չինաստանի հիանալի համագործակցությունը, ինչպես նաեւ մեր հայացքների համընկնումը ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հիմնական հարցերի շուրջ»,- ընդգծել է նա:

Սալն այս շաբաթ Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի հրավերով մասնակցել է Բալիում G20-ի գագաթնաժողովին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս