
Կաշառք տալու մեղադրանքով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 15-ին Գուրգեն Մահարու փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 32-ամյա Եղիա Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի (Մասնավոր ոլորտում կաշառք տալը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: