Ֆինլանդիայում սննդամթերքի գները հասել են ռեկորդային մակարդակի

Ֆինլանդիայում սննդամթերքի արժեքը հասել է ռեկորդային մակարդակի. անցյալ տարվա հոկտեմբերի համեմատությամբ դրանց գները աճել են 15,7 տոկոսով: Այդ մասին նոյեմբերի 14-ին հաղորդել է Yle պորտալը՝ վկայակոչելով Վիճակագրության կենտրոնին:

Սեպտեմբերին այդ ցուցանիշը եղել է 14,5 տոկոս, օգոստոսին գներն աճել են 12,5 տոկոսով: Ամենից շատ, գրեթե 46 տոկոսով, թանկացել է ալյուրը: 33,7 տոկոսով թանկացել է հավի ձուն, 33,7 տոկոսով՝ սուրճը եւ 32,6 տոկոսով՝ յուղը:

Տարվա ընթացքում թռչնամսի արժեքն ավելացել է 25,7 տոկոսով, տավարի մսի գինը՝ 23,6 տոկոսով, խոզի մսինը՝ 23,3 տոկոսով:

Պանիրներն այժմ 22,3-24,9 տոկոսով ավելի թանկ արժեն, քան մեկ տարի առաջ: Ամենից շատ ավելացել է ցիտրուսային մրգերի գինը (10,8 տոկոս) եւ բանանի գինը (7,6 տոկոս): Տարվա ընթացքում փոխվել են նաեւ քաղցրավենիքի գնացուցակները. պաղպաղակը թանկացել է 16,6 տոկոսով, իսկ շոկոլադը՝ 11,6 տոկոսով:

Հոկտեմբերին էժանացել է միայն մեկ մթերք. դա տանձն է, որն անցյալ տարի 6 տոկոսով ավելի թանկ արժեր:

Վիճակագրության կենտրոնի տվյալներով՝ գնաճը հոկտեմբերին հասել է 8,3 տոկոսի:

Սեպտեմբերին այդ ցուցանիշը հավասարվել է 8,1 տոկոսի, իսկ օգոստոսին՝ 7,6 տոկոսի: Ամենից շատ ինֆլյացիայի աճի վրա ազդում են էլեկտրաէներգիայի աճող գները, հիպոտեկային վարկերի տոկոսադրույքների բարձրացումը եւ վառելիքի գների աճը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

ԼԵՎՈՆ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս