Բաժիններ՝

Նադալը պարտությամբ է սկսել ATP տարվա ամփոփիչ մրցաշարի խմբային փուլը

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը պարտությամբ է մեկնարկել մրցաշարի խմբային փուլում:

ATP տարվա ամփոփիչ մրցաշարի խմբային փուլի մեկնարկում Ռաֆայել Նադալի մրցակիցն ԱՄՆ ներկայացուցիչ Տայլոր Ֆիցն էր: 1 ժամ 39 րոպե ձգված մրցախաղի արդյունքում իսպանացին զիջել է երկու սեթերից հետո` 6:7, 1:6 հաշվով: Հաջորդիվ Նադալի մրցակիցը կլինի նորվեգացի Կասպեր Ռուդը: Այդ հանդիպումը կկայանա նոյեմբերի 15-ին:

Նոյեմբերի 14-ին ամփոփիչ մրցաշարի մյուս` «կարմիր խմբում» կկայանան մեկնարկային տուրի հանդիպումները` Մեդվեդև-Ռուբլով, Զոկովիչ-Ցիցիպաս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս