Գնաճը զսպելու հարցում Կենտրոնական բանկին Կառավարությունը չի օգնում. Վարդան Արամյան

«Կառավարությունը գնաճի դեմ պայքարում չի օգնում Կենտրոնական բանկին՝ թողնելով գնաճի դեմ պայքարում միայնակ, ուստի նման պայմաններում ԿԲ-ն  գործի է դնում գնաճի դեմ պայքարելու իր միակ  գործիքը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը։ Այս պատկերը չունենալու համար Կառավարությունը պարտավոր էր իր հարկաբյուջետային գործիքներից երկուսի՝ հարկային և պարտք թողարկելու գործիքով տնտեսության մեջ առկա լրացուցիչ փողերը հավաքել, որ դա գնաճ չսներ»։

«Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց Հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, «Վալլեքս» խմբի ընկերությունների ավագ փոխնախագահ Վարդան Արամյանը՝ ընդգծելով.

«Եթե գնաճի դեմ  Կենտրոնական բանկին թողնում ես միայնակ, նա բարձրացնում է տոկոսադրույքը. սա այն է, ինչ ամբողջ աշխարհում տեղի է ունենում, բայց չէ՞ որ  պետք է ԿԲ-ին Կառավարությունն օգնի հարկման մեխանիզմներով. Օրինակ՝ սառեցնի բում ապրող ճյուղերը, օրինակ, անշարժ գույքի վարձակալության աճը՝  դրանով օգնելով գնաճի զսպմանը։  Կենտրոնական բանկը հիմա առանց Կառավարության աջակցության վախենում է գնալ ստերիլիզացման քաղաքականության։ Մյուս կողմից՝  ԿԲ-ն սկսել է խանգարել Կառավարությանը, որովհետև բարձր տոկոսադրույքները բերել են նրան, որ Կառավարությունը սկսել է պարտք թողարկել ավելի կարճ ժամանակով. Այսինքն՝ երկար պարտքը փոխարինել է կարճ պարտքով»։

 Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930