Օտարերկրյա ներդրումները չեն աճել, սփյուռքահայերից եկող ներդրումները ևս չեն աճելու. Վարդան Արամյան

«Կառավարության 2021-2026 ծրագրում դրված է ներդրումների ցուցանիշ՝ ՀՆԱ-ի 25 տոկոս, ուստի, կարծում եմ, հենց այդ ցուցանիշին հղում անելով է, որ 2023 թվականի բյուջեի ծրագրում Կառավարությունը դրել է 7 տոկոս տնտեսական ցուցանիշ, ինչին հասնելը, ըստ իս,  անվտանգային նման խնդիրների դեպքում խնդրահարույց է, հատկապես, երբ չկա նաև ներդրումների հոսք»։

«Պրեսսինգ» հաղորդաշարում  ասաց Հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, ՀՀ Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը՝ հավելելով.

«Հիմա, եթե ինձ ասեք,  գնացե՛ք, ձեր միջոցները ներդրեք  և անշարժ գույք գնենք, դա չեմ անի, որովհետև  վտանգավոր է։ Դա վերաբերում է նաև ներդրումներին։  2021 թվականին ներդրումները բավարար չեն աճել, մենք չենք տեսնում էական աճ, ինչը հիմք կտա փաստելու, որ սփյուռքահայերից եկող ներդրումներն էականորեն կաճեն, և չեն էլ աճելու»,- ասաց Վարդան Արամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս