Բաժիններ՝

Կիեւում Թուրքիային եւ ՄԱԿ-ին առաջարկել են պարենային գործարքը երկարացնել մեկ տարով

Կիեւը ՄԱԿ-ին եւ Թուրքիային առաջարկել է «պարենային գործարքը» երկարացնել մեկ տարով եւ ընդլայնել նրա գործողությունը Նիկոլաեւսկի մարզի նավահանգիստներում: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ենթակառուցվածքի փոխնախարար Յուրի Վասկովը:

Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով Վասկովին, հաղորդել է, որ Կիեւն ակնկալում է գործարքի երկարացում մեկ տարով:

«Ուկրաինան Թուրքիային եւ ՄԱԿ-ին առաջարկել է շարունակել հացահատիկային համաձայնագիրն առնվազն մեկ տարով, ինչպես նաեւ ընդլայնել Նիկոլաեւսկի մարզի հարավի նավահանգիստների նախաձեռնությունը, որոնք ապահովել են պարենամթերքի ուկրաինական արտահանման 35 տոկոսը»,- Վասկովի խոսքը մեջբերում է ուկրաինական «Պրյամոյ» հեռուստաալիքի Telegram-ալիքը:

Հուլիսի 22-ին Ստամբուլում տեղի է ունեցել բազմակողմ համաձայնագրերի ստորագրում արտահանման համար ռուսական պարենամթերքի մատակարարումների սահմանափակումները վերացնելու եւ Ռուսաստանին ուկրաինական հացահատիկի արտահանման գործում աջակցելու շուրջ:

Գործարքն ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի սկզբին մատնանշել է, որ Արեւմուտքն ուկրաինական հացահատիկի մեծամասնությունն արտահանում է իր պետություններ, այլ ոչ թե Աֆրիկայի կարիքավոր երկրներ:

ՄԱԿ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան նշել է, որ պարենային գործարքի մի մասը, որը վերաբերում է ռուսական պարենամթերքի եւ պարարտանյութերի արտահանմանը, չի գործում: Համաձայնագրի ժամկետը լրանում է նոյեմբերի 19-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս