
Meta Platforms-ը պլանավորում Է կրճատել հազարավոր աշխատակիցների. WSJ

Meta Platforms ընկերությունն այս շաբաթ պլանավորում Է հայտարարել իր աշխատակիցների մասշտաբային կրճատումների մասին, հաղորդել Է The Wall Street Journal թերթը, վկայակոչելով աղբյուրների։
Հրատարակության զրուցակիցների խոսքով՝ հեռացումները կվերաբերեն հազարավոր աշխատակիցների, իսկ համապատասխան հայտարարությունը կարվի արդեն չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 9-ին: Սեպտեմբերի վերջի դրությամբ Meta-ում, ընկերության տվյալներով, հաշվում Էր 87 հազար աշխատակից: Ինչպես նշում Է The Wall Street Journal-ը, պլանավորվող հեռացումներն ընկերության ողջ 18-ամյա պատմության ընթացքում կդառնան անձնակազմի թվաքանակի առաջին ընդգրկուն կրճատումները:
Ճիշտ Է, տոկոսային հարաբերությամբ, ազատված աշխատակիցների բաժինն ավելի պակաս կլինի, քան Twitter-ում, որտեղ հաստիքակազմը Իլոն Մասքի կողմից սոցցանցը գնելուց հետո կարող Է կրճատվել կրկնակի, բայց բացարձակ ցուցանիշներով կրճատումները ռեկորդային կդառնան ինդուստրիայի համար: Հրատարակությունը հիշեցնում Է, որ Meta-ն, ինչպես նաեւ մյուս տեխնոլոգիական հսկաները, սկսել Էր ակտիվորեն աշխատակիցների վարձել կորոնավիրուսի համավարակի ժամանակ. 2020-2021 թվականներին ընկերությունն աշխատակիցների հաստիքակազմն ավելացրել Է ավելի քան 27 հազարով, իսկ այս տարվա առաջին ինն ամիսներին՝ եւս 15 հազարով: Դրա հետ մեկտեղ 2022 թվականին Meta-ի բաժնետոմսերի արժեքն ընկել Է ավելի քան 70 տոկոսով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը