
ԵՄ-ն պետք է ամրապնդի հարաբերությունները Կենտրոնական Ասիայի երկրների հետ. Բորել

Եվրամիությունը պետք է ամրապնդի հարաբերությունները Կենտրոնական Ասիայի հանրապետությունների հետ, որը դառնում է ռազմավարական տեսակետից կարեւոր տարածաշրջան: Նոյեմբերի 4-ին այդ մասին Բեռլինում հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
«Կենտրոնական Ասիայի երկրներն ավելի ու ավելի մեծ նշանակություն են ստանում ռազմավարական տեսակետից՝ ավելի ու ավելի կարեւոր դառնալով ներկայիս պայմաններում: Նրանք քննարկում են իրենց արտաքին քաղաքականության բազմազանացումը, նրանք այլեւս Խորհրդային Միության հանրապետություններ չեն: Մենք պետք է ամրապնդենք մեր հարաբերությունները նրանց հետ»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: