
Ինչո՞ւ ՔԿ-ն Նիկոլ Փաշինյանին չի կանչում հարցաքննության. Փոխնախագահը հարցն անպատասխան թողեց

Այսօր խորհրդարանում լրագրողները Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանից հետաքրքրվեցին, թե Նիկոլ Փաշինյանի հայտարարած պետական դավաճանության վերաբերյալ գործն ի՞նչ փուլում է, ինչո՞ւ ՔԿ-ն Նիկոլ Փաշինյանին չի կանչում հարցաքննության։
«Ժողովուրդ ջան, հարցերի չեմ կարող պատասխանել»,- նշեց Արսեն Այվազյանը։
Հարցերը՝ իր վերադասն իրեն չխոսելու ցուցո՞ւմ է տվել, զոհված զինծառայողների ծնողները մշտապես բողոքում են ՔԿ-ից, սրա վերաբերյալ ի՞նչ կարող է ասել, Ա. Այվազյանը նույնպես անպատասխան թողեց։
«Ներողություն եմ խնդրում, բայց ձեր բոլոր հարցերին չեմ կարող պատասխանել»,- նշեց նա։