
«Ուրարտու»-ն մնում է Պրեմիեր լիգայի առաջատար

Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջատարը Երևանի «Ուրարտու»-ն է:
Ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում հաղթանակ են տոնել «Արարատ»-ը, «Արարատ-Արմենիա»-ն, «Փյունիկ»-ը, «Ալաշկերտ»-ը և «Ուրարտու»-ն:
Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարը 34 միավորով «Ուրարտու»-ն է: Երկրորդ տեղում 30 միավորով «Ալաշկերտ»-ն է, իսկ եռյակը եզրափակում է «Արարատ-Արմենիա»-ն` 28 միավորվով:
24 միավոր ունի «Փյունիկ»-ը, որը երկու հանդիպում քիչ է անցկացրել: 18 միավոր է հավաքել «Լեռնայի Արցախ»-ը, 17` «Վան»-ը, 14-ական միավոր ունեն «Շիրակ»-ը և «Արարատ»-ը, 7` ԲԿՄԱ-ն:
Մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում «Նոա»-ն է, որն ունի ընդամենը 5 միավոր: